News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Երկար ժամանակ քննարկվում էր այն հարցը, թե կարող են արդյոք կենդանիները մարդկանց մոտ զգալ վախի հոտը:

Հայտնի է, որ կենդանիները, ինչպիսիք են շները, արձագանքում են մեր դեմքի արտահայտություններին և մարմնի կեցվածքին: Սակայն հետազոտողները կենտրոնացել են այն բանի վրա, թե ինչպես են կենդանիները, ներառյալ ձիերն ու շները, արձագանքում տարբեր հոտերին, որոնք արձակում են մարդիկ, դիտելով տեսանյութեր, որոնք ավելի շատ ուրախություն են առաջացնում, քան վախ:

«Scientific Reports» ամսագրում հրապարակված ձիերի հետազոտության մեջ հետազոտողները խնդրեցին մասնակիցներին մի օր դիտել կատակերգական ֆիլմի տեսահոլովակներ, իսկ հաջորդ օրը սարսափ ֆիլմ: Այն բանից հետո, երբ հետազոտության մասնակիցները դիտեցին յուրաքանչյուր տեսանյութ, հետազոտողները բամբակյա բարձիկների միջոցով հավաքեցին քրտինքի նմուշներ դիտողների թեւատակերից և խնդրեցին մասնակիցներին հայտնել, թե որքան ուրախություն կամ վախ են զգացել յուրաքանչյուր տեսանյութ դիտելիս: Հետազոտողները միևնույն անձից ձիուն ներկայացրել են երկու նմուշ՝ տեսնելու համար, թե արդյոք այն կարող է տարբերել մարդկանց կողմից երջանկության և տխրության ժամանակ առաջացած հոտերը:

Պարզվեց, որ ձիերը տարբեր կերպ են արձագանքել՝ կախված նրանից, թե ինչ տեսակի բամբակ են նրանց տվել։

«Երբ ձիերը հոտոտում էին ուրախության նմուշները, նրանք օգտագործում էին միայն ձախ քթանցքները։ Սա ցույց է տալիս, թե ուղեղի որ հատվածն են օգտագործում հոտը վերլուծելու համար: Բոլոր կաթնասունների մոտ ուղեղի երկու կիսագնդերը կատարում են տարբեր գործառույթներ, և զգացմունքային համատեքստում թվում է, որ ուրախության բույրը ձիերի կողմից ընկալվել է որպես դրական», - բացատրել են գիտնականները: Բայց երբ ձիերին տրվել են սարսափ ֆիլմ դիտելիս վերցված նմուշներ, կենդանիները բոլորովին այլ կերպ են արձագանքել և ոչ միայն ավելի երկար է տևել նմուշը հոտոտելը, այլև «օգտագործել են երկու քթանցքները» հոտը ընկալելու համար:

Հետազոտողները ենթադրում են, որ ձիերի ռեակցիաների հետևում կարող են լինել քիմիազդանշանները, որոնք կենդանիների կողմից արտադրվող քիմիական նյութեր են, որոնք կարող են ազդել մեկ այլ կենդանու վարքագծի վրա: Մարդկանց մոտ քրտինքը պարունակում է մի քանի միացություններ, ինչպիսիք են ադրենալինը կամ անդրոստադիենոնը (ֆերոմոնի նման սպիտակուց), որոնք վախի պահերին կարող են հոտի փոփոխություններ առաջացնել: Գիտնականներն իրենց ուսումնասիրության մեջ գրել են, որ այս միացությունները կարող են նաև «էմոցիոնալ տեղեկատվություն» փոխանցել մի տեսակից մյուսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ