News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վաղը Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի գործով առաջին դատական նիստը:

«Վաղը՝ 13։00-ին, Կենտրոնի դատարանում կլինի իմ և Սերգեյի առաջին դատական նիստը։ Կփորձենք ի վերջո հասկանալ, թե մեզ ինչում են մեղադրում, որ մի բան էլ ուզում են 2-5 տարի ազատազրկել։ Դատը կլինի դռնբաց բոլորի համար։

Հիշեցնեմ, որ ինձ մեղադրում են նրանում, իբր ոստիկաններին հարվածել եմ, այնինչ իրականությունը ճիշտ հակառակն էր։ Իմիջիայլոց, ոստիկաններն իրենց ցուցմունքներում ասում են, իբր «հանգստացնում էին» ինձ և չեն հարվածել ընդհանրապես»,- հայտնել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեւոն Քոչարյանի գործն ուղարկվել է դատարան, մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա ընկերոջը՝ Սերգեյ Ասատուրովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ