News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում 2022 թվականին Հայաստանը բարձր տնտեսական աճ արձանագրեց, որի ազդեցությունն իներցիայով շարունակվեց նաև անցյալ տարի։ Արդյունքում էական եկամուտներ հոսեցին դեպի պետական բյուջե։ Իսկ այս տարի արտաքին գործոնների փոփոխությունների արդյունքում արդեն այնպիսի պայմաններ են ստեղծվել, որ Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպի պահպանման համար նոր ռիսկեր են նկատվում։ Տնտեսական առումով վտանգավոր իրավիճակ է առաջացնում հատկապես հայ-ռուսական հարաբերություններում ավելացող լարվածությունը, քանի որ Հայաստանի տնտեսությունն ուղղակի սերտաճած է ռուսական տնտեսությանը։ Միայն առաջացող խնդիրները հայկական արտահանման ճանապարհին դեպի ռուսական շուկա կարող են ծնկի բերել մեր տնտեսությունը։

Պատահական չեն փորձագիտական շրջանակներում կանխատեսումներ արվում, որ 2024 թվականի վերջում Հայաստանի տնտեսության աճի տեսանկյունից առավել մռայլ պատկեր ենք ունենալու։ Իսկ այս պայմաններում բնական է, որ ֆինանսական մուտքերը պետբյուջե էականորեն նվազելու են։ Բայց իշխանությունները միայն հակված են խոսել այն մասին, թե ամեն տարի ավելացնում են պետբյուջե մուտքագրվող ֆինանսական ռեսուրսների ծավալը։ Ու նրանք ոչ թե քայլեր են ձեռնարկում երկրի ներտնտեսական միջավայրն ավելի բարելավելու ուղղությամբ, այլ շարժվում են ամենահեշտ ճանապարհով, այն է՝ հարկերի ու տուրքերի միջոցով դատարկել «հպարտ քաղաքացիների» գրպանը։

Օրինակ՝ գործադիրը նախաձեռնությամբ է հանդես եկել, որի համաձայն, բարձրացվելու է հարկային բեռը փաստաբանների և նոտարների համար, ինչն էլ ավտոմատ հանգեցնելու է մատուցվող ծառայությունների ինքնարժեքի բարձրացմանը։ Վերջնարդյունքում այս ծառայությունների հարկային բեռը հասարակ քաղաքացիների ուսերին է դրվելու, ովքեր օգտվում են իրավաբանական ծառայություններից։ Հաջորդ թեման վերաբերում է, այսպես ասած, «խոպանչիներին»։ Բնական է, որ կառավարության այսպիսի հարկային նախաձեռնությունը արտագնա աշխատանքի մեկնողների կողմից բուռն դժգոհության հանդիպեց. նրանք տարբեր վայրերում բողոքի ակցիաներ կազմակերպեցին ու ճանապարհներ փակեցին։ Բայց այս ամենի մեջ կա մեկ այլ ուշագրավ իրողություն:

Կոնկրետ «խոպանչիների» պատմությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ դիպչում են մարդկանց գրպանին, ապա նրանք իսկույն էմոցիոնալ դրսևորումներով բողոքի են դուրս գալիս, իսկ երբ իշխանությունները մեր հայրենիքն են մասմաս զիջում թշնամուն ու Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, այդ նույն մարդիկ հաճախ անտարբեր են կամ էլ արդարացնում են իշխանությունների գործողությունները։ Այս է մեր ցավալի իրականությունը։ Ճիշտ է՝ արտագնա աշխատանքի մեկնողների բողոքի արդյունքում իշխանությունները որոշեցին հետ կանգնել իրենց մտադրություններից, բայց այն ուղղակի ժամանակավոր բնույթ ունի, հատկապես եթե հաշվի ենք առնում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հերթական հայտարարությունը՝ հարկ վճարելու և օդանավակայանի ճանապարհի մասին։ Երևի այդ ճանապարհներից շուտով միայն քպականները իրավունք ունենան օգտվել:

Ու ընդհանրապես, ստացվում է, որ քաղաքացիները պարտավոր են մտնել օրավուր մեծացող հարկային ու տուրքային ծանրաբեռնվածության տակ, իսկ իշխանություններն ազատ են մուտքագրված միջոցները իրենց ուզածի պես ծախսելու հարցում։ Նրանք կարող են առանց հարկ վճարողին ու ընդհանրապես հանրությանը որևէ օգուտ տալու միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստանալ, անհասկանալի ու անարդյունավետ գործուղումների մեկնել, այսինքն, իրենց լեզվամտածողությամբ ասած, «ֆռֆռալ», օրավուր ճոխացնել իրենց բարեկեցությունը և այլն: Մամուլում պակաս չկա այնպիսի հրապարակումների, որոնցում նշվում է իշխանությունների կողմից պետական միջոցներից ոչինչ չտվող միջոցառումների կազմակերպման, շռայլ գնումների, անիմաստ գործուղումների կամ աննպատակահարմար հաստիքների ավելացման մասին։

Էլ չենք խոսում քպականների հայտարարագրերի մասին, առավել ևս «չհայտարարագրվածի» մասին: Թե բա՝ համակարգային կոռուպցիան վերացած է: «Հպարտ քաղաքացին», մերօրյա «հերոսը» թող հարկեր ու տուրքեր վճարի, իսկ իշխանավորները վայելեն իրենց պաշտոնները: Ու այդքանից հետո ուզում եք, որ կամավոր հեռանա՞ն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
Ամենաշատ