News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը հայտարարել է, որ եվրոպական երկրները միակարծիք են, որ իրենք պետք է պատրաստվեն Ռուսաստանի կողմից առաջիկա տարիներին հնարավոր հարձակմանը, և որ պետք է ավելի շատ ջանքեր գործադրվեն Ուկրաինային ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրելու համար, հայտնում է Reuters-ը։

Մոտ 20 եվրոպացի առաջնորդներ երկուշաբթի հավաքվել էին Փարիզում՝ ազդանշան ուղարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի հարցում Եվրոպայի վճռականության մասին և հակազդելու Կրեմլի պնդումներին, որ Ռուսաստանը, անշուշտ, հաղթելու է պատերազմում:

«Ես նշեցի, որ այս սեղանի շուրջ ներկայացված բոլոր երկրները քիչ թե շատ ասել են, որ ընդհանուր կոնսենսուսն այն է, որ մենք պետք է պատրաստ լինենք, որ Ռուսաստանը մի քանի տարի անց հարձակվի այդ երկրների վրա»,- ասել է Մակրոնը՝ բացելով հանդիպումը։

«Մենք բոլորս համաձայն ենք, որ չենք ցանկանում պատերազմել ռուս ժողովրդի հետ, բայց մենք վճռական ենք՝ էսկալացիան վերահսկողության տակ պահելու հարցում», - ասել է նա՝ հավելելով, որ հանդիպումը նպատակ ուներ պարզելու, թե ինչպես «ավելին անել» Ուկրաինային ռազմական եւ բյուջետային աջակցություն տրամադրելու հարցում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսահոլովակով խոսելով առաջնորդների հետ՝ պաշտպանել է Մակրոնի նախազգուշացումը հակամարտության սրման մասին։

«Մենք պետք է այնպես անենք, որ Պուտինը չկարողանա ոչնչացնել մեր ձեռքբերումները և իր ագրեսիան տարածել այլ երկրների վրա»,- հորդորել է նա։

Զինամթերքի մատակարարումը դարձել է կարևոր խնդիր Կիևի համար: Այնուամենայնիվ, ԵՄ-ն չի կատարում դրված խնդիրը՝ մինչև մարտ Ուկրաինա ուղարկել մեկ միլիոն հրանոթային արկեր:

«Մենք պետք է կարողանանք ավելի շատ արկեր մատակարարել: Սկզբունքն այն է, որ արկերը ձեռք կբերվեն այնտեղ, որտեղ դրանք առկա են»,- ասել է ֆրանսիացի խորհրդականը:

Հանդիպման մասնակիցների թվում են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, ինչպես նաև սկանդինավյան և բալթյան երկրների ղեկավարներ։

Միացյալ Նահանգները ներկայացնում էր պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ՛Բրայենը։

Մակրոնը, որը մարտին պետք է այցելի Կիև, ցանկանում է լուծումներ գտնել այն բանից հետո, երբ այս ամիս Մյունխենում անցկացված անվտանգության համաժողովը չկարողացավ առաջընթաց գրանցել, ասել են ֆրանսիացի պաշտոնյաները:

«Մենք հուսահատության կամ մռայլ մտքերի մեջ չենք ընկնում», - ասել է ֆրանսիացի խորհրդականը: «Մենք ուզում ենք, որ Ռուսաստանը հասկանա դա։ Ռուսաստանը ստիպված կլինի հաշվի նստել փաստի հետ, որ մենք բոլորս միասին կավարտենք այս պատերազմը»։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Մակրոնը չի բացառել Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ զգուշացնելով, որ այս փուլում կոնսենսուս չկա այս հարցում։

«Այս փուլում կոնսենսուս չկա... բանակ ուղարկելու համար: Ոչինչ բացառել չի կարելի։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ռուսաստանը չհաղթի»,- լրագրողներին ասել է Մակրոնը։

Սպիտակ տան ներկայացուցիչը Reuters-ին ասել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա, ինչպես նաև չի նախատեսում այնտեղ զորքեր ուղարկել ՆԱՏՕ-ի կազմում:

«Կարող եմ հաստատել, որ կան երկրներ, որոնք պատրաստ են իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա, կան երկրներ, որոնք երբեք դա չեն անի, այդ թվում՝ Սլովակիան, և կան երկրներ, որոնք ասում են, որ այս առաջարկը պետք է դիտարկվի»,- լրագրողներին ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

  Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, ով ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար դառնալու առաջատար հավակնորդներից է, լրագրողներին ասել է, որ երկուշաբթի օրվա բանակցությունների առանցքում զորք ուղարկելու հարցը չի եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը խնդրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին վերջապես օգնել Ուկրաինային
Այժմ ես շատ հստակ կոչ եմ անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հավաքվել և վերջապես․․․
CNN. Ռուսաստանը փոխել է Ուկրաինային զանգվածային հարվածներ հասցնելու մարտավարությունը
Ռուսաստանը սկսել է նոր մարտավարություն կիրառել մարտի 22-ին․․․
Բելգիան և Նիդեռլանդները ականներ որոնող նավեր կտրամադրեն Կիևին
Նիդեռլանդներից և Բելգիայից Ուկրաինա տեղափոխելու համար պատրաստվում է ևս երեք նավ
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինվորների մարմինները
Ըստ շտաբի տվյալների, նրանցից շատերը՝ 77 մարդ, զոհվել են Դոնեցկի ուղղությամբ, 20-ը՝ Զապորոժյեի, երկուսը՝ Խարկովի ուղղությամբ...
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի՝ ռազմական գործողությունների մեջ մտնելու կարիք չկա
Նրա խոսքով՝ Ռուսաստանին «այժմ պետք է այսպիսի Բելառուս՝ խաղաղ, հանգիստ, հանգիստ, որն անում է իր գործը»...
Ուկրաինան կարող է հաջորդ տասնամյակում ՌԴ սառեցված ակտիվներից 30-40 միլիարդ եվրո ստանալ. FT
ԵՄ-ն, Կանադան, ԱՄՆ-ն և Ճապոնիան սառեցրել են Ռուսաստանի ակտիվները մոտ 300 մլրդ դոլարի չափով, որոնցից մոտ 5-6 մլրդ դոլարը գտնվում է ԱՄՆ-ում...
Ամենաշատ