News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Իրանը պահանջում է վերացնել միջուկային զենքի համաշխարհային պաշարները, քանի որ դրանք մեծագույն վտանգ են ներկայացնում մարդկության համար։ Այս մասին բարձր մակարդակի սեգմենտի շրջանակներում զինաթափման խորհրդաժողովում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

«Իրանը պահանջում է ոչնչացնել բոլոր միջուկային զենքերը, որոնք մարդկության ամենամեծ սպառնալիքն են ողջ մարդկության համար։ Միջուկային զենքի ամբողջական վերացումը միակ արդյունավետ և հուսալի միջոցն է՝ կանխելու Հիրոսիմայի և Նագասակիի նման ողբերգությունների կրկնությունը»,- ասվում է նախարարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱԳՆ պաշտոնական Telegram ալիքում։

Իրանի դիվանագիտության ղեկավարը նաև ասել է, որ Իսլամական Հանրապետությունը «Սադամ Հուսեյնի վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառման արդյունքում դարձել է զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ամենամեծ զոհը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր (նկատի ունենալով. 1980-1988 թվականների Իրանա-իրաքյան պատերազմը), ընդգծում է, որ ԶՈՀ-ի, ներառյալ միջուկային զենքի չկիրառման միակ երաշխիքը դրանց ամբողջական, անդառնալի և ստուգելի ոչնչացումն է»:

Աբդոլլահյանը հավելել է, որ Իրանը «խստորեն հավատում է, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ամբողջականությունն ու արդյունավետությունը կախված է դրանում պարունակվող բոլոր պարտավորությունների ամբողջական կատարումից, ներառյալ 6-րդ հոդվածը, համաձայն որի միջուկային զենք ունեցող երկրները պարտավոր են ապամիջուկայնացմանն ուղղված արդյունավետ բանակցություններ վարել»: Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ «եթե զինաթափման համաժողովի անդամ բոլոր երկրները, հատկապես միջուկային տերությունները քաղաքական կամք դրսևորեն և կատարեն զինաթափման իրենց պարտավորությունները, մենք կկարողանանք ճեղքել այն փակուղին, որում գտնվում է Համաժողովը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ