News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Քննարկվել են շինբարեկարգման ծրագրերով իրականացվող ժամկետանց շինարարությունների վերջնաժամկետները: Քաղաքապետի տեղակալն ընդգծել է՝ իր առջև դրված պարտավորությունները համապատասխան ժամանակահատվածում չկատարելու պարագայում տվյալ կազմակերպության հետ համայնքը միակողմանի կլուծի պայմանագրերը:

«Բավականին ժամանակ և հնարավորություններ են տրվել կառուցապատող ընկերություններին աշխատանքներն ավարտելու համար, սակայն այս անգամ հստակ են որոշումները և հետագա քայլերը. հնարավորինս սեղմ ժամկետներում շինարարական օբյեկտները պետք է հանձնվեն շահագործման»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին ներկայացրել են ուշացման պատճառներն ու իրականացվող աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ