News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Թշնամական միջավայրում և փաստացի հավերժական պատերազմի տարածաշրջանում, փոխանակ ոտքից գլուխ ռազմականացված և ավանդականության ու արդիականացման համերաշխ միաձուլմամբ մինիմալիստական ոճի հասարակություն և պետություն կերտելու, մենք մեծամասամբ ձևավորել ենք անհագ սպառողականության և անողաշար օպորտունիզմի ու հարմարվողականության «գաղափարներով» տոգորված վերնախավեր, որոնց ընդօրինակում է նաև հանրության մի զգալի հատված։ Այս մասին գրառում է արել իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի այսօրվա խնդիրները նշանակալի չափով բխում են նրանից, որ մեր մահը տենչող ագրեսիվ թշնամիների հարևանությամբ մենք երազում ենք ինչ-որ պայմանական փայլփլուն Դուբայի մասին, որն այստեղ ունենալն անհնարին է, մինչդեռ հնարավոր է կերտել անվտանգ ու ավելորդ փայլից զուրկ պայմանական Սպարտա, որն էլ միայն ունակ կարող է լինել թշնամուն ծնկի բերելու և ապահովելու մեր հարատևությունն ու հզորացումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ