News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Հայաստանում ոչ մարտական առաջադրանքների համար պատասխանատու զինծառայողների նյութական դրությունը կբարելավվի։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, փետրվարի 27-ին ասել է պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը։

Նոր օրենսդրական նախաձեռնությունը, նրա խոսքով, վերաբերելու է այնպիսի ոլորտների պայմանագրային ծառայողներին, ինչպիսին են մատակարարումը, շինարարությունը եւ ֆինանսները։ Այն կվերաբերի նաեւ զինկոմիսարիատների եւ այլ մասնագիտացված ստորաբաժանումների աշխատակիցներին։

Նախագիծը նպատակ ունի ոչ միայն լուծել բանակում վճարման համակարգի միասնականացման հարցը, այլեւ զգալիորեն բարձրացնել Զինված ուժերում ծառայության գրավչությունը։ Այսպիսով, զինծառայողները, որոնք հավակնում են աշխատավարձի բարձրացման, ինչպես նաեւ նրանց գործընկերները, որոնք գործում են մարտական ստորաբաժանումներում, պարտավոր կլինեն ատեստավորում անցնել։ Աշխատավարձերի բարձրացումը (ատեստավորումը հաջող անցնելու դեպքում) կարող է վերաբերել 1 700 զինծառայողի։

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը աջակցել է ատեստավորման անցկացման գաղափարին։ Բայց նա կարծում է, որ այն անհրաժեշտ է միայն զինծառայողի մասնագիտական պիտանիությունը եւ զբաղեցրած պաշտոնին նրա համապատասխանությունը որոշելու համար։ Աշխատավարձի որոշումը ատեստավորման արդյունքների հիման վրա նախկին նախարարը համարում է անթույլատրելի։ Նման մոտեցումը, ըստ նրա, սխալ է, անարդար եւ կարող է հանգեցնել անհավասարակշռության։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ