News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

2023 եւ 2024թթ. Ռուսաստանի իշխանությունները 1,5-ական մլրդ ռուբլի են հատկացրել կրեմլամետ հեռուստավար Վլադիմիր Սոլովյովին։ Այս մասին են վկայում տվյալները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ներքին փաստաթղթերի արտահոսքից, որը հայտնաբերել է Delfi Estonia-ն։

«Հետաքննող լրագրողների միջազգային խմբի տվյալներով՝ արտահոսքը տեղի է ունեցել նախագահի աշխատակազմի ներքաղաքական վարչությունից, որը գլխավորում է Սերգեյ Կիրիենկոն։ Լրագրողներն ուսումնասիրել են փաստաթղթերը եւ պարզել, որ բյուջեն բաժանվել է երեք մասի՝ 110 մլրդ դոլարով. նախագահական ընտրություններ, տեղեկատվա-գաղափարախոսական պատերազմ եւ «նոր տարածաշրջաններ»։ 2024թ. նախատեսում էին Սոլովյովին տրամադրել 3 մլրդ ռուբլի, բայց արդյունքում գումարը մնացել է նույնը, ինչ եւ 2023թ.։ Արտահոսքում նրա վերաբերյալ հատածում կատարվել է ճշտում. «Սպասում ենք նախագահի հետ Սոլովյովի հանդիպմանը»։

Ռուսաստանի իշխանությունները փող են հատկացրել նաեւ Ռուսաստանի երեխայի իրավունքների լիազոր Մարիա Լվովա-Բելովային։ Մոտ 42 մլն ռուբլի պետք է հատկացվի «օկուպացիայի հատուկ ռազմական գոտուց երեխաներին դուրս բերելու համար»։

Բյուջետային միջոցներ է ստացել նաեւ Ինտերնետի զարգացման ինստիտուտը (ԻԶԻ)։ Անցած տարի նրան տրամադրել էին 22 մլրդ ռուբլի, այս տարի՝ 18 մլրդ։ Նախագահական ընտրություններից ուղիղ մեկ տարի առաջ ԻԶԻ-ի գլխավոր տնօրենը՝ կրեմլամետ մեդիա-մենեջեր Ալեքսեյ Գորեսլավսկին, եւ նախագահի աշխատակազմի հանրային նախագծերի վարչության ղեկավար Սերգեյ Նովիկովը պատրաստել էին «Ընտրությունների ստեղծարար կոնտենտը»։ Դրա համաձայն՝ «Ճորտ 2», «Սառույց 3», «Բրեմենյան երաժիշտներ» եւ «Շնաձկան հրամանով» ֆիլմերը պետք է ստեղծեին անհրաժեշտ հուզական ֆոն ընտրություններից առաջ եւ ապահովեին «ազգային շահերի, ինչպես նաեւ մշակութային եւ հանրային (ավանդական) արժեքների պաշտպանությունը, իսկ «Տղեկի խոսքը. արյուն ասֆալտին» սերիալը պետք է պատմեր «Ռուսաստանում որակական փոփոխությունների մասին՝ որպես կայուն թրենդ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ