News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

2024թ. աշխարհի տնտեսությունների 80 տոկոսում սպասվում է գների իջեցում։ Այսպիսի կանխատեսում է արել ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, որի մամուլի ասուլիսի ելույթից, Բրազիլիայում G20-ի ֆինանսական պաշտոնյաների հանդիպումից առաջ, մեջբերումներ է կատարել Reuters-ը։

Յելենի կարծիքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի ակնկալիքները 2023թ. համաշխարհային տնտեսության դանդաղման մասին չեն արդարացել. դրա փոխարեն աճը կազմել է 3,1 տոկոս, իսկ գնաճն իջել է։ Երկրների 80 տոկոսում գներն սկսել են իջնել, եւ այդ միտումը կշարունակվի 2024թ.։

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտնել է, որ, չնայած ռիսկերին, համաշխարհային տնտեսությունը մնում է կայուն։ Դրա վրա ազդող գործոններից մեկը ԱՄՆ տնտեսության աճն է, որտեղ գործազրկության մակարդակը մոտեցել է պամական նվազագույնին։

«Եթե 2023թ. ԱՄՆ-ում սկսվեր ռեցեսիա, ինչպես շատերը կանխատեսում էին, գլոբալ աճը կշեղվեր նշված գծից»,- ասել է Յելենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ