News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եղբոր կնոջը կալանավորելն իր դեմ ուղղված քայլ չի համարում։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Դիտարկմանը, որ գուցե ինչ-որ բան իր քայլերում կամ հայտարարություններում վարչապետի սրտով չի եղել եւ դրանով է պայմանավորված իր եղբոր կնոջը կալանավորելը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե վարչապետը կկարծի, որ որպես կուսակցության ղեկավար, որպես երկրի ղեկավար ինքն ինձ ասելիք ունի, մենք մշտապես ազնիվ, անկեղծ շփման մեջ ենք: Այդպիսի մտածելակերպը ենթադրում է, որ իրավապահները պետք է ցուցումով գործեն: ՀՀ-ում ես նման բան չեմ տեսել ու չեմ կարող ասել, որ նման բան կարող է տեղի ունենալ, առավելեւս իմ հետ կապված:

Իմ եւ երկրի վարչապետի հարաբերությունները ինստիտուցիոնալ  հիմքի վրա են, նաեւ ընկերական հիմքի վրա են, նման բան պնդելը հիմա կամ ապագայում, նշանակում է չիմանալ մեր հարաբերությունների մասին»:

Դիտարկմանը, որ գուցե դրանով փորձում են իրեն կառավարելի պահել. ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես նման եմ մարդու, ում կարելի է վախեցնե՞լ»:

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին և փետրվարի 15-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու համար (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):

Այս գործով կալանավորվել էին նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, եւ Լիլի Մկրյանը: Նրանց նկատմամբ կալանքը փոխելու երաշխավորությամբ դիմել էին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները: Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել էր երկու կանանց խափանման միջոց կալանքը:

Ավելի ուշ նույն գործի շրջանակներում տնային կալանք խափանման միջոց էր կիրառվել էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ անվտանգության ուժերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին. Տաջիկստանի ԱԳՆ
Ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները, մեղավորները և նրանց հանցակիցները պետք է պատժվեն...
Թույլ տված խախտումների համար 2 քննիչ աշխատանքից ազատվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հետևողականորեն շարունակում է համապատասխան...
Արագածոտնի մարզում բախվել են «Chrysler»-ն ու «Nissan»-ը. կա 5 վիրավոր
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ…
«Մորս է նեղացրել». դանակահարություն՝ Արթիկում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ, որից մեկը՝ արյունոտ
Ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում...
Երրորդ մեղադրանքով ևս Նարեկ Մանթաշյանն արդարացվեց. Հաշիվը՝ Նարեկ Մանթաշյան 3:0 իշխանություններ. Կոչուբաեւ
Այս փոսթը հատուկ նրանց համար է, ով ասում է մեկա անիմաստա, ինչ ուզում անում են...
Մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել, փորձել է կտրել կոկորդը. դեպքը եղել է ավտոտնակում
Ալավերդու բնակիչը կալանավորվել է՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով...
Ամենաշատ