News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը


Ուկրաինայի նախագահի այցի վերաբերյալ տեղեկություն այս պահին չկա, բայց եթե նման այց լինի, ես կարծում եմ, որ դա կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե Հայաստան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ գուցե հատուկ է նման տեղեկություն տարածվում՝ Ռուսաստանին Հայաստանի դեմ տրամադրելու համար, ԱԺ նախագահն ասաց. «Հիբրիդային պատերազմը Հայաստանի դեմ վաղուց է սկսվել, այն տարվում է շատ ինտենսիվ ու բացահայտ ձեւով: Երբ տարբեր մասնավորապես, ռուսական քարոզիչներ  ցավոք սրտի, հաճախ հայկական աղավաղված ազգանուններով Հայաստանում միտինգներ ու երթեր են անոնսում ու դրանց մասին խոսում: Ուստի հիբրիդային պատերազմի մասին խոսելը մովետոն է, որովհետեւ դա հաստատված փաստ է»:

Նա նաև հայտարարեց. «Ինձ ռուսական  պրոեկտ անվանելը վերջին հայտարարություններից հետո մեղք է»։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցների փոխանցմամաբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ