News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը


Հայաստանում արտահերթ ընտրություններն անթույլատրելի են, դա պատասխանատվությունից փախչել է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունը պատրաստվո՞ւմ է արտահերթ ընտրություններ անցկացնել։

Նա նշեց, որ Հայաստանի քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են, նման հարց չի քննարկվում ու չի քննարկվել։

«Մենք առաքելություն ունեք՝ Հայաստան ու տարածաշրջան խաղաղություն բերելն է, դրանից հետո կգա ընտրությունների ժամանակը, մենք կներկայացնենք մեր տեսլականը, ընդդիմադիրներն՝ իրենց, ու Հայաստանի ժողովուրդը կրկին կգնա ազատ, արդար ընտրությունների ու կընտրի այն իշխանությանը, որին ճիշտ կգտնի»,- հայտարարեց ԱԺ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ