News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Չելյաբինսկում ուժայինները ձերբակալել են միլիարդատեր, Չելյաբինսկի էլեկտրամետալուրգիական կոմբինատ (ՉԷՄԿ) արդյունաբերական խմբի սեփականատեր  Յուրի Անտիպովին՝ խարդախության կասկածանքով։ Այս մասին գրել են «Челябинск онлайн» պարբերականը եւ ՏԱՍՍ գործակալությունը։

Առայժմ հայտնի չէ, թե ինչում են կասկածում Անտիպովին։ Baza Թելեգրամ-ալիքը տեղեկացրել է, որ ՉԷՄԿ սեփականատիրոջը տարել են հարցաքննության։

Այսօր ավելի վաղ Սվերդլովսկի մարզի Արբիտրաժային դատարանը բավարարել էր ՌԴ գլխավոր դատախազության հայցը ՉԷՄԿ երեք ձեռնարկությունների (Սերովի ֆերոձուլվածքի գործարան, Չելյաբինսկի էլեկտրամետալուրգիական կոմբինատ եւ «Կուզնեցկի ֆերոձուլվածք») արժեթղթերը պետությանը հանձնելու մասին։ Այդ գործարանների ֆերոձուլվածքներն օգտագործվում են բարձրորակ պողպատի ձուլման համար, որից, իր հերթին, արտադրում են ռազմական տեխնիկա, ավիացիոն շարժիչներ, հարվածակայուն փողեր եւ զրահ խոցող արկեր։

Այս ձեռնարկությունների ազգայնացման համար, ըստ ՌԴ գլխավոր դատախազության, առիթ է հանդիսացել այն, որ դրանց մասնավորեցումը 1990-ական թթ.  անօրինական է եղել։ Գերատեսչությունն իր հայցում հավաստիացրել է, որ երեք գործարանները մտնում են ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի մեջ եւ կարող էին մասնավորեցվել միայն Ռուսաստանի կառավարության թույլտվությամբ, որը գնորդները չունեն։

Բացի այդ, հայցում նշվել է, որ ձեռնարկությունները հայտնվել են ոչ բարեկամական երկրների, այդ թվում RFA International կանադա-շվեյցարական ընկերության ռեզիդենտների վերահսկողության տակ, իսկ դրանց արտադրանքը դուրս է տարվել ԱՄՆ եւ Եվրոպա իջեցված գներով։

ՉԷՄԿ ղեկավարությունն, իր հերթին, ինչպես գրել է «Կոմերսանտը», հավաստիացրել է, որ նշված ձեռնարկությունները չեն մտնում ռուսական ՌԱՀ-ի մեջ, այլ միայն ֆերոձուլվածքների մատակարար են հանդիսանում այն ընկերությունների համար, որոնք, իրենց հերթին, այն ուղարկում են պաշտպանական գործարաններին։

Յուրի Անտիպովը «Компания Эталон» ԲԸ համասեփականատերն է, որի մեջ են մտնում ՉԷՄԿ-ն, Սերովի ֆերոձուլվածքների գործարանը, «Կուզնեցկի ֆերոձուլվածքը, Կատավ-Իվանովյան ձուլագործարանը եւ «Մետագլոմերատը»։ «Компания Эталон»-ի մյուս համասեփականատերը Անտիպովի կինն է՝ Լյուդմիլան։ 2023թ. աշնան դրությամբ այդ ընկերության ակտիվների արժեքը գնահատվում էր 34,6 մլրդ ռուբլի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ անվտանգության ուժերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին. Տաջիկստանի ԱԳՆ
Ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները, մեղավորները և նրանց հանցակիցները պետք է պատժվեն...
Թույլ տված խախտումների համար 2 քննիչ աշխատանքից ազատվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հետևողականորեն շարունակում է համապատասխան...
Արագածոտնի մարզում բախվել են «Chrysler»-ն ու «Nissan»-ը. կա 5 վիրավոր
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ…
«Մորս է նեղացրել». դանակահարություն՝ Արթիկում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ, որից մեկը՝ արյունոտ
Ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում...
Երրորդ մեղադրանքով ևս Նարեկ Մանթաշյանն արդարացվեց. Հաշիվը՝ Նարեկ Մանթաշյան 3:0 իշխանություններ. Կոչուբաեւ
Այս փոսթը հատուկ նրանց համար է, ով ասում է մեկա անիմաստա, ինչ ուզում անում են...
Մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել, փորձել է կտրել կոկորդը. դեպքը եղել է ավտոտնակում
Ալավերդու բնակիչը կալանավորվել է՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով...
Ամենաշատ