News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը


Մենք այս խոսակցությունն սկսել ենք հանրության հետ, որ մեզ քննադատեն, որ մեզ հարց տան, մենք  դրա մասին խոսենք, հասկանանք՝ հասարակության որ մասն ինչ է կարծում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությանը:

«Ընդդիմության ներկայացուցիչներից մեկը հայտարարեց՝ մենք պետք է սահմանադրական հանրաքվեն վերածենք... ի՞նչ սահմանադրական հանրաքվե: Մենք ասել ենք, որ մոտ ապագայում սահմանադրական հանրաքվե է լինելո՞ւ: Այո, խոսել ենք փոփոխության մասին, բայց կարող է այդ փոփոխությունը լինել, ենթադրենք 2030 թվականին:

Կա քննարկում, ես կարծում եմ՝ այո, շատ բաներ պետք է փոխվի: Այդպես էի կարծում 2020 թվականի հունվարին, այդպես էր կարծում նաեւ ՔՊ-ն»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ