News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում առաջին անգամ կարելի կլինի իրականացնել խաղային ինդուստրիայի վերահսկում ժամանակի իրական ռեժիմում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրինագծում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, փետրվարի 27-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա նշել է, որ բոլոր պահանջվող չափորոշիչները կդառնան ստուգվող։ «Նախագծի ընդունման դեպքում խաղերի ոլորտում ընդգրկված ընկերությունների շրջանառությունները, ինչպես նաեւ դրույքների ծավալները կդառնան ստուգելի եւ վերահսկելի»,- ասել է ՊԵԿ նախագահը։

Կառանձնացվեն մոլախաղերի բոլոր տեսակները։ Դրանց թվում, մասնավորապես, տոտալիզատորները, բուկմեկերական գործունեությունը, մոլախաղերի այլ տեսակներ։ Բացի այդ, կսահմանվեն խաղային ինդուստրիայի սուբյեկտների իրավունքները եւ պարտականությունները։

Միջազգայինին համապատասխանող տեխնիկական չափորոշիչների ներդրումը պարտադիր կլինի տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար։

Բացի այդ,  նախատեսվում է ներդնել կառավարման էլեկտրոնային համակարգ։ Այն ենթադրում է կազմակերպիչների ծրագրային ապահովման եւ տեղեկատվական համակարգերի տվյալների միացում խաղային ոլորտի կառավարման մոնիթորինգի կենտրոնին։ Այս բոլոր փոփոխությունները, իշխանությունների կարծիքով, թույլ կտան ապահովել ճյուղի թափանցիկությունը, կազմակերպիչների չպարտադրվող վերահսկողությունը, ինչպես նաեւ տեղեկատվություն ստանալը նրանց իրական շրջանառության մասին։

Բացի գեմբլինգից եւ ինտելեկտուալ խաղերից, մնացած բոլոր խաղերը, որոնք շահույթ ունեն, ինչպես նաեւ մանկական խաղային սարքերը համարվելու են «շահ ունեցող այլ խաղեր»։

Մոլախաղերին մասնակցությունն արտասահմանում եւ դրանց գովազդը Հայաստանի Հանրապետության տարածքում կարգելվեն օրենքով։

Սահմանափակումներ կմտցվեն նաեւ որոշակի անձանց հանդեպ։ Օրինակ,  նրանց հանդեպ, ովքեր օգտվում են պետության ֆինանսավորած սոցիալական աջակցության ծրագրերից։ Սոցիալական բնակարան ստացող քաղաքացիները եւս կզրկվեն ժամանցի նման հնարավորությունից։

Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ խաղերի ոլորտի մասշտաբները Հայաստանում, չնայած կառավարության ձեռնարկած բոլոր միջոցներին, ինչպես նաեւ մտցված սահմանափակումներին, շարունակել են աճել։ Աճի դինամիկան բուկմեկերական գրասենյակներում եւ տոտալիզատորներում 2017թ. ապահովել է 138,5 մլրդ դրամի շահույթ։ 2018թ. այդ ցուցանիշը կրկնակի ավելացել է եւ կազմել 333,6 մլրդ դրամ։ 2019թ. նրանց շահույթը կազմել է արդեն 1,1 տրլն դրամ։ «2020թ. խոսքն արդեն մոտ 2 տրլն դրամի մասին էր։ 2021-ին՝ 3,9, 2022-ին՝ ավելի քան 4,1 տրլն դրամի մասին»,- նշել է խորհրդարանականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ