News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին  ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքները` Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի  թղթակիցը, այդ մասին ՀՀ նախագահն ասել է Իրաքի նախագահի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար հայտարարության ժամանակ։

«Եվս մեկ անգամ առանձնացրել եմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը և այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ասել է ՀՀ նախագահը։

Նա հավելել է, որ Իրաքի նախագահի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր՝ շեշտելով առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և բոլոր երկրների կողմից միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավահավասարության սկզբունքները հարգելու վրա:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Իրաքում է։ ՀՀ նախագահը հանդիպում կունենա նաև Իրաքի վարչապետ  Մուհամեդ Շիա-Ալ Սուդանիի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ