News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

2022թ. «Զենքի շրջանառության մասին» ՀՀ օրենքի ընդունումից ի վեր ՀՀ  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզավորման հայտ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ԲՏԱ նախարարությունից:

Փոխարենը նախորդ տարի նախարարությունը ստացել է Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի  արտադրության լիցենզավորման 10  հայտ:

«Ստացված հայտերի հիման վրա մեկ հայտատուի տրամադրվել է զենքի արտադրության լիցենզիա (Գործող «Զենքի մասին» օրենքի շրջանակներում), հինգ հայտատուի տրամադրվել է ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիա («Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի շրջանակներում): Մեկ հայտ մերժվել է՝ օրենսդրությամբ սահմանված պայմաններին և պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Երեք հայտատու, որոնք մինչև նոր օրենքի ընդունումը դիմել էին ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիզենցիա ստանալու նպատակով, տեղեկացվել են, որ դիմումը ներկայացնելու պահին տվյալ գործառույթը նախարարության իրավասության շրջանակում չէ և Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նրանք կարող են կրկին հայտ ներկայացնել:

Հիշեցնենք, որ 2022թ. հոկտեմբերին ուժի մեջ մտած «Զենքի շրջանառության մասին» ՀՀ նոր օրենքով՝ Հայաստանի Հանրապետությունում մարտական զենքի արտադրության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ