News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահի հայտարարությունը, թե Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի ուրիշ շանս չունի, միտում ունի ազդեց հայ-ադրբեջանական բանակցությունների վրա:

«Եթե այդ հայտարարության մեջ հռետորաբանությունը մի կողմ դնենք,  բովանդակության առումով, բոլոր երկրներն էլ պետք է իրար հետ խաղաղ ապրեն, եւ ես դեմ չեմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն։ Եթե որևիցե մեկն այլ տարբերակ կառաջարկի, ես պատրաստ չեմ նույնիսկ լսել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  Սիմոնյանը։

Նա նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում առաջընթաց կա. «Եթե հանդիպում են, ուրեմն՝ կա»,- ասաց Սիմոնյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ շատ հարցերում էլ հետընթաց կա։

«Բանակցություններում շատ հաճախ լինում է, որ իրենց հետ ինչ-որ բան համաձայնեցնում ենք, գնում ենք, թղթի վրա նայում ենք, տեսնում ենք՝ էդ մասը փոխած է: Բայց դա չի նշանակում, որ մենք բանակցությունը պետք է չշարունակենք եւ լուծումներ չգտնենք»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ փետրվարի 28-29-ը Բեռլինում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ