News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Պատերազմի վտանգ Հայաստանը միշտ տեսնում է, դրա համար ամեն օր, ամեն ժամ զբաղված ենք Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելով: Միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Իսկ պատրա՞ստ ենք, հարցին էլ արձագանքեց. «Էդ հարցին որեւէ մեկը չի կարող պատասխանել, դրա համար պետք է, օրինակ, իմանալ՝ դիմացինը ատոմային ռումբ ունի, թե ոչ: 30 տարի մեզ թվում էր, թե մենք պատրաստ ենք եւ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունենք: Պարզվեց՝ ոչ: Եվս նման մի օրինակ եղավ աշխարհի այլ տեղում, երբ մի երկիր կարծում էր, թե ինքն աշխարհի ամենամարտունակ բանակն ուներ, բայց գնաց ու մնաց ճահիճներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ