News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը


Մհեր Բիշարյանի պաշտոնավարումը կասեցված է, ուրախ եմ, որ դատարանը որոշում է կայացրել կալանքի միջնորդությունը չբավարարել: Այդ մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով փաստին, որ օրերս ձերբակալվել է Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը:

«Պարոն Բիշարյանը երբեք չի խուսափել որեւէ հարցաքննությունից կամ քննության ընթացքից»,-ասաց նա:

Հարցին, թե այդ ենթադրյալ չարաշահումը իր պաշտոնավարման ընթացքում է եղել, թե՞ նախորդ նախարարի, Ավանեսյանը պատասխանեց. «Ես 2018-ից փոխնախարարի պաշտոնն եմ զբաղեցրել: Այո, այդ ժամանակ ես եղել եմ նախարարի տեղակալ»:

Նախարարը հայտնեց, որ իրավապահներն իրեն որեւէ հարցով չեն դիմել:

Ինչ վերաբերում է նրան, որ նախկին նախարար ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն այդ գործը համարել է անհիմն եւ անվանել դատախազության փչած հերթական փուչիկը, Անահիտ Ավանեսյանն ասաց. «Այն, ինչ ես տեսել եմ որոշման մեջ, ինձ եւս գործի վերաբերյալ հիմնավոր ապացույցներ չեն հանդիսանում: Բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Ներկայացված փաստերն ու հիմնավորումները ինձ լուրջ չթվացին»:

Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ հաջորդ փուլում կարող են նաեւ ձեզ հետ կապված գործընթացներ սկսվեն, նախարարը պատասխանեց. «Ես որեւէ մտավախություն, մտահոգություն չունեմ, վստահ եմ՝ չեմ էլ ունենալու: Բացարձակ մտահոգություն չունեմ, որ սլաքները կարող են ուղղվել դեպի ինձ»:

NEWS.am-ի տեղեկություններով՝ քրեական վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել էր Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը, նախաձեռնվել է դեռևս նախորդ տարի և վերաբերվում է գնումների գործընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումներին: Խոսքը մասնավորապես՝ պատերազմի զոհերի ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման նպատակով դեռևս երեքուկես տարի առաջ կնքված կասկածելի գործարքի մասին է:

Մասնավորապես «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս 2020թ.  դեկտեմբերին ռազմական դրությամբ պայմանավորված ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված վերլուծիչ սարքերի և պարագաների հավաքածուի ձեռքբերման նպատակով մրցույթ էր հայտարարել, որի արդյունքում 295,8 մլն դրամի պայմանագիր էր կնքել  լաբորատոր սարքավորումների և քիմիական նյութերի ներմուծմամբ և մատակարարմամբ զբաղվող «Մեդիսար» ՍՊԸ–ի հետ։

NEWS.am-ը հետաքննության արդյունքում բարձրաձայնել էր պատերազմի զոհերի մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննություններին առնչվող մատակարարման արդյունքում հնարավոր գերշահույթի ապահովման մասին և դեռևս 2021թ. իրավապահ մարմիններին հորդորել էր ուսումնասիրել գնման գործընթացը՝ պարզելու, թե որքանով են արդյունավետ ծախսվել պետական միջոցները, արդյոք պաշտոնատար անձինք որևէ առնչություն ունե՞ն գործարքից ստացված շահույթի հետ, արդյոք գործ ունե՞նք պետական միջոցների վատնման ենթադրյալ դեպքի հետ, թե՞ ոչ։

Չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի  շրջանակներում հարցաքննվի նաև առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, քանի որ հիշյալ գնման գործընթացը տեղի է ունեցել նրա պաշտոնավարման ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարշավայում՝ նախագահական նստավայրի մոտ, ավտոմեքենայի անվադող են այրել
Ձերբակալվածի ինքնությունը պարզվում է
Երթուղային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել է «Քաղաքացիական…
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է...
Մոսկվայում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն
Տղամարդու մարմինը հայտնաբերել է [նրա] հայրը․․․
Այսօր տեղի ունեցավ «Ուրալի» վթարի հետևանքով զոհված Ժոզեֆ Ազոլյանի հուղարկավորությունը
Երևանում այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի ունեցավ զինծառայողներին տեղափոխող...
Արագածոտնի Ավան բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է վերջինիս համագյուղացին
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 8-ին, 63-ամյա տղամարդն այցելել է տուժողի տուն, մինչև ուշ գիշեր մնացել այնտեղ, միասին...
Ամենաշատ