News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Անշուշտ, մարդկային չափումները բոլոր դեպքերում համահավասար են, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի տարածքում և փոքր ինչ համեմատելի չէ, այն ագրեսիվ պատերազմի հետ, որը սանձազերծել է Ռուսաստանը Ուկրաինայի ինքնիշխան տարածքի վրա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Գերմանիան նախաձեռնում է դիմել միջազգային քրեական դատարան, որպեսզի սկսեն արցախցիների բռնի տեղահանման մասին գործը քննել:

«Սա արտաքին քաղաքականության ոլորտի խնդիր է, և ես իրավասու չեմ պատասխանել: Ուկրաինացիների դեպքում, նրանք որպես փախստականներ գտնվում են Գերմանիայում, և մենք օգնում ենք նրանց՝ ապացուցային բազան հստակեցնելու և հնարավոր դատավարություններին գործիքակազմով աջակցելու հարցում: Ուկրաինան մեր հարևան երկրներից է, և ավելի լայն են հնարավորությունները անմիջական օգնություն ցուցաբերելու»,-ասաց Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի իշխանություններն արգելել են անօդաչուների գրոհների հետևանքների մասին տեղեկատվության տարածումը
Որոշում եմ Սանկտ Պետերբուրգի տարածքում արգելել․․․
Օդեսայում անօդաչուների գրոհի հետևանքով տուժել է ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա
Երեք չափահաս տուժածները նույնպես հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակով, երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից
Politico. Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության հաջորդ փաթեթը սովորականից զգալիորեն ավելի մեծ կլինի
Ըստ ԱՄՆ-ի պաշտոնյաների, որոնք չեն հայտնել իրենց անունները, նոր փաթեթը կներառի զրահատեխնիկա, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ և հրետանի
Բրիտանիան 500 մլն ֆունտ և ռազմական օգնության ամենամեծ փաթեթն է հատկացնում Ուկրաինային
Այս քայլերի մասին պաշտոնապես կհայտարարվի երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի Լեհաստան այցի ժամանակ
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Կիևը հայտարարել է, որ մոտ ապագայում Ուկրաինան կհայտնվի բավականին բարդ իրավիճակում
Սա համալիր մոտեցում է, քանի որ ռուսները...
Ամենաշատ