News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Նախորդ տարի 9-ամսյա ժամանակահատվածում Ռուսաստանի՝ Եվրամիությունից ստացած պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների և տեխնոլոգիաների արժեքը, որոնք կարող էին օգտագործվել ռազմական նպատակներով, կազմել է 450 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը՝ վկայակոչելով առևտրային հոսքերի վերլուծության արդյունքները։

Հոդվածում չի նշվում, թե պատժամիջոցների տակ գտնվող կոնկրետ որ ապրանքների մասին է խոսքը, որոնք գործակալությունը դասում է բարձր առաջնահերթություն հանդիսացող ապրանքների թվին։

Աղբյուրը գրում է, որ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո ԵՄ-ի և Ռուսաստանի միջև այս ապրանքների առևտրի ծավալը նվազել է, բայց, միաժամանակ, կտրուկ աճել է նույն ապրանքների արտահանումը եվրոպական երկրներից երրորդ երկրներ, այնտեղից էլ՝ Ռուսաստան։ Պատժամիջոցները շրջանցող մատակարարումների մեջ ներգրավված երկրների թվում Bloomberg-ը նշում է Թուրքիան, ԱՄԷ-ն, Սերբիան, Չինաստանը, ինչպես նաև Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը։

Գործակալությունը նաև պարզել է, որ պատժամիջոցների տակ գտնվող որոշ ապրանքներ արտադրվում են եվրոպական արտադրողների արտասահմանյան դուստր ձեռնարկությունների կողմից և երրորդ երկրների միջոցով արտահանվում նաև Ռուսաստան։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներն այս կապակցությամբ չեն պատասխանել «Bloomberg»-ի հարցերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ