News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը


Մեծ ուրախությամբ հյուրընկալում ենք Աթենքում բարեկամ Հայաստանի վարչապետին. Այ այցը կարեւոր քայլ է, որն էլ ավելի է  ամրապնդում Հայաստանի եւ Հունաստանի գերազանց հարաբերությունները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Աթենքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում նշեց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Սրանք հարաբերություններ են, որ գալիս են դարերի խորքից, բայց կարող են էլ ավելի արդյունավետ լինել մեր առջեւ ծառացած նոր ընդհանուր մարտահրավերների դեպքում: Հատկապես այս պահին, երբ Հայաստանը ԵՄ աջակցությամբ ձեւավորում է հստակ ու թափանցիկ ինստիտուտներ, որոնք թույլ կտան ներդրումներ ներգրավել: Մենք հնարավորություն կունենանք քննարկելու նաեւ մեր երկկողմ համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վերականգնվող էներգետիկան, ժամանակից տեխնոլոգիաները: Այս համագործակցությունն էլ ավելի խորանում ու զարգանում է: Այդ տրամաբանության մեջ ստորագրվել է հուշագիր Enterprise Greece-ի եւ Enterprise Armenia-ի միջեւ: Մենք աջակցում ենք նաեւ  պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ հատուկ պայմանագիր կնքելով 2023-ի դեկտեմբերին: Մենք պարոն վարչապետի հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր առեւտրատնտեսական հարաբերությունները»:

Միցոտակիսը նշեց, որ ՀՀ վարչապետի հետ քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումները. «Այստեղ մեր մոտեցումները ընդհանուր են, մենք հստակ դեմ ենք ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառմանը: Մենք նվիրված ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգնքի սկզբունքներին: Մենք հավատում ենք, որ տարաձայնությունները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով: Իսկ Հայաստանը 2023-ից մեզնից բոլորից ավելի լավ է հասկանում խաղաղության գինը:

Այն որոշումները, որոնք դուք պետք է ստանձնեք, սիրելի Նիկոլ, կձեւավորեն փաստացի երկրի ապագան գալիս տարիների համար: Չափազանց հետաքրքրությամբ լսեցի ձեր մոտեցումները, թե ինչպես եք դուք տեսնում քայլերի իրականացումը նոր ձեւավորվող ռազմավարական միջավայրում:

Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու նաեւ ԼՂ 100 հազարից ավելի մարդկանց կայնքը հեշտացնել;ու ձեւաչափը: Հունաստանը դիվանագիտության տեսանկյունից միշտ ձեր կողքին կլինի ձեւավորելու եւ ստանալու խաղաղության պայմանագիր Ադրբեջանից:

Միայն կայուն պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է բացել Հարավային Կովկասում ավելի լավ ապագայի ճանապարհը: Այդ պատճառով նաեւ Հունաստանը սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը դուք մեզ ներկայացրեցինք: Դա թույլ կտա, որ տարածաշրջանը բախումների թատերաբեմից վերածվի առեւտրական հանգույցի՝ կապելով Պարսից ծոցի երկրները Միջերկրական ծովի երկրների հետ: Միայն ընդհանուր բարգավաճումը կարող է լռեցնել զենքը, միայն ժողովուրդների առաջընթացը կարող է զսպել բռնատիրական առաջնորդների ծրագրերը:

Քննարկեցինք նաեւ Հայաստանուևմ արձանագրվող բարեփոխումները, որոնք ցույց են տալիս Հայաստանի նվիրվածությունը դեպի Արեւմուտք: Հունաստանը, որպես ԵՄ երկիր պատրաստ է իր գիտելիքներով, փորձով, ունակություններով ձեւովորելու նոր, լիբերալ ժողովրդավարություն»:

Իր խոսքի վերջում Հունաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց նաեւ Հունաստանում հայկական համայնքին, որը կապող օղակ է երկու երկրների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ