News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրիեն Կիրալիին Հայաստան կատարած այցի համար և հակիրճ ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրման, այդ թվում՝ կեցության աջակցության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը: Մանրամասն անդրադարձ է կատարվել բռնի տեղահանվածների բնակարանային ապահովության ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին: Բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են զբաղվածության հնարավորությունների և դիմակայունության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակականությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախ վերադարձի հարցում միջազգային կոնսենսուս գոյություն ունի․ Լևոն Քոչարյան
Իշխանություններն ուղիղ հայտարարում են, որ Արցախի հարցն իրենց օրակարգում...
Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է համահայկական երիտասարդական եռօրյա ֆորում՝ արցախցի երիտասարդների համար
Համահայկական ֆորումի նպատակն է համախմբել երիտասարդներին, և նպաստել կրթական մակարդակի բարձրացմանն ու փորձի ձեռքբերմանը…
ԶԼՄ. ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարներին
Անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել․․․
«Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. ԿԳՄՍՆ 
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 30 արցախցիների համար կազմակերպել հայկական ավանդական ձեռարվեստի եռամսյա դասընթացներ...
Կառավարությունը ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանվածների ֆինանսական աջակցության համար
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում ընդունել է որոշում, որով…
Նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների բազայի ստեղծում
Ծրագիրը նախատեսվում է նաև լրացնել նոր գործողությամբ, որով նախատեսվում է «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի մշակումը և որպես գործողության…
Ամենաշատ