News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Տաթև վանական համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, մոտ 23 տոննա ավիաբենզինով բարձված ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվելով հայտնվել ձորում՝ կողաշրջված վիճակում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվերեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի և մոտակա հենակետից ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վիրավորները հայր ու որդի են, որոնցից մեկը եղել է վարորդը։ Նրանք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:

Ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով դիզվառելիքի արտահոսք է սկսվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում տղան կտրել է մոր վիզը և գնացել ու նետվել Կիևյան կամրջից. երկուսն էլ մահացել են
Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ...
Երևանի կենտրոնում բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ Վերջինիս շարժիչը պոկվել, շպրտվել է․ կա 4 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Երևանի կենտրոնում բախվել են «Mercedes ClS 53»-ն ու «Opel»-ը․ Վերջինիս շարժիչը պոկվել, շպրտվել է․ կա 4 վիրավոր
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկան»»»
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Ամենաշատ