News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չգիտեմ՝ միտումնավոր է արվում, թե ուղղակի տեղեկատվության պակասից, բայց Կառավարությունը և Ազգային ժողովը որևէ նոր կարգավորում, օրենքի փոփոխություն չեն կատարել, որով արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները պիտի հարկվեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

«Այդ դրույթը, որ իրենք պետք է իրենց՝ այնտեղ վճարած հարկի և այստեղի դրույքաչափի տարբերությունը վճարեն Հայաստանում, երկար տարիներ ի վեր գոյություն ունի:

Պարզապես այս ընթացքում այդ ուղղությամբ քայլեր չեն արվել. սա՝ մեկ: Երկրորդ՝ մարդիկ չեն հարկվել, մարդիկ պարզապես իրազեկվել են այդ դրույթի մասին, և առաջիկայում նախապատրաստում ենք փոփոխություններ, քանի որ մենք էլ ենք հասկանում, որ եթե երկար ժամանակ օրենքի դրույթը չի կիրառվել, այդ ամենը ուժի մեջ մտցնելը կարող է խնդիր դառնալ ու անսպասելի լինել մեր հայրենակիցների համար:

Կարծում եմ՝ պարոն Բադասյանն էլ այս առումով ասելիք կունենա, բայց խնդրում եմ՝ մեր հայրենակիցներին մեզնից մի՛ պաշտպանեք: Դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև մենք մեր հայրենակիցների, իրենց եկամուտների և բարեկեցության մասին ձեզնից պակաս չենք մտածում»,- ասաց Թունյանը:

Իր հերթին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ հարկային օրենսդրության պատմության ամբողջ գոյության ընթացքում նույն կանոնն է գործել ռեզիդենտ հարկ վճարողների համար, որ իրենք պարտավոր են վճարել թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ շրջանակներից դուրս ստացվող եկամուտները:

Ինչ վերաբերում է բուն հարցի քննարկմանը, տեղեկացրեց՝ e-draft համակարգում երեկվանից արդեն տեղադրվել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով փոփոխություն է առաջարկվում, որով, եթե օտարերկրյա պետությունում հարկի գումարը պահվել է հարկ վճարողից, այսինքն՝ աղբյուրի երկրում, ապա ռեզիդենտության երկրում մենք տարբերության մասով հարկը չենք կիրառում:

«Սա անում ենք պարոն Թունյանի նշած պատճառով, որ եթե տարիներ շարունակ այդ դրույթը չի գործել պրակտիկայում, որոշակի բողոքների մասում կա որոշակի օբյեկտիվ տարր, օրինակ՝ տույժերի մասով: Օրինակ՝ մարդը սովոր չի եղել հայտարարագրել իր հարկային եկամուտները և վճարները և անակնկալի է եկել, երբ ստացել է ծանուցումը:

Նախագիծը ոչ թե առաջարկում է առհասարակ տույժերը վերացնել, այլ որոշակի ժամանահատվածով չհարկել տարբերությունը ՀՀ-ում, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից որևէ ծառայություն հարկ վճարողները չեն ստացել, մենք ընդամենը ծանուցագրեր ենք ուղարկել հարկային պարտավորությունների առկայության մասին՝ մեր տեղեկությունների շրջանակներում»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ