News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը


Բանակցություն, ըստ էության, գոյություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև. բանակցությունը նշանակում է՝  ամեն կողմը գոնե պաշտպանում է  իր շահերը, տեսակետները, բայց իրենց դիտարկումները բերում են այն եզրակացության, որ հայկական կողմն աշխատում է ամեն ինչ անի, որպեսզի բավարարի Ադրբեջանի բոլոր  պահանջները, որ հանկարծ պատերազմ չլինի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Ամեն ինչ անում են ստեղծելու համար պատերազմի լուրջ սպառնալիք, ամեն ինչ անում են, որ այդ պատերազմին երկիրը պատրաստ չլինի եւ համարում են, որ այս վիճակից միակ ելքն այն է, որ քանի որ մենք մեզ պաշտպանելու ընդունակ չենք, պետք է գնանք բվարարելու Ադրբեջանի պահանջները, իսկ Ադրբեջանի պահանջները օր-օրի մեծանում են: Այն 5 պայմանները, որ սկզբից դրել էին, հիմա դրանից անդին էլ արդեն պայմաններ են առաջանում, անընդհատ նորանոր պահանջներ ու սա վերջ չունի»,-ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով, այդ պահանջների վերջը հայկական գործոնի վերացումն է այս տարածաշրջանից, քանի որ հենց դա է սպառնալիք Թուրքիայի և Ադրբեջանի համար:

«Փաշինյանը որ ասում է՝ կարմիր շոր ենք հագել եւ ցուլերին գայթակղում ենք մեզ վրա, հիմա իհարկե, նորանոր գազաններ են ավելանում այդ ճանապարհի վրա, մենակ ցուլերով չենք պրծնի: Ինքը մի այնպիսի ճանապարհ է ներկայացնում, որն անանցանելի է հայ ժողովրդի համար, քանի ինքն իր տեսակը չի փոխել: Այո, մենք մեր տեսակը պետք է փոխենք, որպեսզի ցուլերը եւ այլ կենդանիներ մեզ վրա չհարձակվեն: Ակնհայտ է, որ մեր ճանապարհը դառնալու է էլ ավելի անանցանելի եւ  այդ վիճակը ստեղծել են այս իշխանությունները՝ իրենց պահվծքով ու քայլերով:

Հիմա  անցանելի դառնալու համար մենք պետք է մեր տեսակը փոխենք, որ կարողանանք, ըստ իր ձեւակերպումների, պետք է մեր տեսակը փոխենք»,-ասաց Ռուստամյանը:

Նա նկատեց, որ Ալիևը վերջերս ավելի խիստ պահանջներ է ձևակերպում և ավելին, Հայաստանին ասում է, որ այլ տեղերում զինակիցներ փնտրել հարկավոր չէ, միակ  փրկությունը իրենք են. «Ստացվում է, որ մեր անվտանգության միակ երաշխավորն այսօր Բաքուն է: Խաղի այս կանոնը, ըստ էության, նաև Հայաստանի իշխանություններն են որդեգրել և ամեն ինչ անում են, որպեսզի մենք չգրգռենք մեր հարևաններին: Եվ դա կարող է կատարվել միայն մեր ինքնությունից հրաժարվելու ճանապարհով:»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիային պետք է, որ թե՛ հայերը, թե՛ վրացիները սերտ կապեր ունենան իրենց հետ․ «Stratfor»-ի վերլուծաբան
Եթե ​​բախումները սահմանափակվեն փոքր տարածքներով, ապա Արևմուտքը կասի, որ սա հսկայական էսկալացիա չի համարվում...
Ադրբեջանը ստանում է 4 գյուղ, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը. վարչապետի աշխատակազմի պատասխանը
Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է Կիրանց, Ոսկեպար գյուղերին եւ նրանք գտնվում են...
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավ/էքսկլավների խնդրից...
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ․․․
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս․․․
Մեծ յոթնյակի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին
Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու...
Ամենաշատ