News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը


Սա ավելի է դժվարացնելու իրավիճակը. իբր շատ լավ էր մեր վիճակը, հիմա էլ դառնալու ենք ռուս-ուկրաինական  պատերազմի թատերաբեմ. Դա է լինելու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցին:

«Դուրս եկավ, որ այսօր Փաշինյանի արտաքին քաղաքականությունը  Ռուսաստան-Արևմուտք գլոբալ պատերազմը բերում է Հայաստան։  Հասկանո՞ւմ եք, թե դրանից ինչ կբխի։

Արևմուտքը փորձում է  ընդլայնել հակառուսական ճակատը։ Եթե դու պատերազմի մեջ ես  Ռուսաստանի հետ, պետք է հակառուսական ճակատն ընդլայնես: Հիմա դա ընդլայնվում է  մեզանով, Հայաստանով փորձում են ընդլայնել հակառուսական ճակատը, իսկ դա կործանարար է լինելու Հայաստանի համար։

Մի օր կարող ենք արթնանալ ու իսկապես տեսնել՝ ընդանրապես այստեղ չկանք, մեր տարածքում կանգնած են Ռուսաստան-Արևմուտք պատերազմը տանող ուժերը, իրենք են թելադրում մեր ով, որտեղ լինելը։ Պետականության կորուստը մեր աչքի առաջ ուղիղ տեսնում ենք։ Հայ ժողովուրդը նման կորուստներ երբեք չի ունեցել, ինչ որ հիմա կարող է ունենալ այս անպատասխանատու պահվածքի պատճառով»,- հայտարարեց Ռուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինին պետք է երկնքից իջեցնել ցած. Զելենսկի
Ուկրաինայի զինված ուժերին առաջնագծում անհրաժեշտ են նաև ավելի մեծ հեռահարության զենքեր՝ հրթիռներ և հրետանի...
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Բացի այդ, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները ողջունել են G7 երկրների կողմից Ուկրաինային լրացուցիչ օգնության հաստատումը...
G7 երկրներն Իրանին հետևանքներով են սպառնացել, եթե վերջինս բալիստիկ հրթիռներ փոխանցի Ռուսաստանին
G7 երկրները նաև կոչ են արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել Փհենյանի ենթադրյալ զենքի մատակարարումները Մոսկվա...
Թրամփն ասել է, որ Ուկրաինայի գոյատևումը կարևոր է Միացյալ Նահանգների համար
ԱՄՆ նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ նշել է, որ եթե զբաղեցներ պետության ղեկավարի պաշտոնը, կարող էր կանխել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը...
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Հավանական է, որ սա կարող է լինել առաջին ապացույցն այն մասին...
Վթարված ռուսական ռմբակոծիչի օդաչուներից մեկը մահացել է, մյուսին որոնում են
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է...
Ամենաշատ