News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը


Առհասարակ ինչո՞ւ եք խոսում, երեկոյան կմիացնենք և կտեսնենք՝ Սոլովյովն ու Մարգարիտա Սիմոնյանն ինչ են ասում, կմտածենք, որ այդ ամեն ինչն ասված է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ հայտարարություններին ժամին, դիմելով ընդդիմադիր խմբակցություններին, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Ռուսերեն հասկանում ենք, կլսենք, կհասկանանք, թե ինչ պետք է ասեիք, կմտածենք՝ ամեն խմբակցությունը մի այդպիսի բան ասեց, մենք էլ ի գիտություն կընդունենք։ Մեկ-մեկ էլ ասում են՝ այ եթե իշխանությունը չլիներ, մեր գործընկերները, մեր դաշնակիցները չէին մտածի, թե ՀՀ-ն Հնդկաստանից կամ Ֆրանսիայից զենք է գնում իր տարածաշրջանային շահերի դեմ։ Դասականը կասեր՝ իյա, իրո՞ք:

Ինչ-որ մեկը մտածում է, որ Հայաստանը Ֆրանսիայից, կամ Հնդկաստանից զենք է գնում ընդդեմ Ռուսաստանի՞, մարդ կա, որ տենց բան է մտածո՞ւմ»,- զարմանք հայտնեց իշխանական պատգամավորը։

«Գալիս են, խոսում են, չես հասկանում, ըւնդհանրապես, էս մարդիկ ՀՀ քաղաքացի՞ են գոնե: Լրիվ հասկանում ենք, հավաքագրությունն էլ ենք հասկանում, գործակալությունն էլ ենք հասկանում, բայց չափ կա էդ անտերին, չի կարելու ուղղակի: Սահմաններ կան, որ նույնիսկ իրեն հարգող գործակալը կգնա, իր կուրատորին կասի՝ եղբայր, կներես, չեմ կարա:

Հիմա էլ ասում են՝ Սերժ Սարգսյանն ասել է՝ մարտի 1-ին կրակոցներն արձակվել են ճիշտ տեղին ու ժամանակին: Բա, եթե ճիշտ տեղին ու ժամանակին են եղել, բա էդ կրակած փամփուշտները ո՞ւր ես գողացել, տարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ