News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը


Օրեր շարունակ լուրեր են տարածվում, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին այցելելու է Հայաստան, նշվում է  օր՝ մարտի 4։ Փաշինյանի գրասենյակից ոչ հերքում են, ոչ էլ հաստատում, ինչը նշանակում է, որ այս հարցում  վերջնական հստակություն չկա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Ըստ նրա, այս փուլում հանրային տրամադրություններ են ստուգվում  տարատեսակ օդիոզ  ՔՊ-ականներ միջոցով. «Զելենսկուն բարի գալուստ մաղթելուց, ճորտությունից, ինքնիշխանությունից խոսում է նախկին ու ներկա իշխանությունների մոտ ճորտի պես իրեն պահած, վարչապետի սիրած ներքնաշորային  թեմաների հերոս աշխատած մեկը, որը ժամանակին  այդ ամենի գծով պատասխանատու է եղել ՊՆ-ում (նկատի ունի ՔՊ-ական պատգամավոր Գագիկ մելքոնյանին-խմբ)»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով, ակնհայտ է որ Զելենսկու այցը Հայաստան ձգտում են  կազմակերպել դրսի ուժերը ՌԴ դեմ երկրորդ ճակատ բացելու նպատակով ու Հայաստանի գնով։

«Նիկոլ Փաշինյանին այդ ներկայացման մեջ վերապահված է հայկական  Զելենսկի կամ Սաակաշվիլի խաղալու դերը։ Փաշինյանն իր անձնական հաշվարկներից ու շահերից ելնելով՝ Հայաստանը դարձել է մանրադրամ ՌԴ-Արևմուտք, Իրան-Արևմուտք հակամարտության մեջ։ Մեզանում խեղաթյուրվել է ինքնիշխանություն հասկացությունը, այն փոխարինվել է  դաշնակիցներից զուրկ, այլոց ձեռքում խամաճիկ դարձած երկրի գաղափարով։

Փաշինյանը նույն բանն է հիմա բերում Հայաստանի գլխին, ինչ բերեց Արցախի գլխին։ Նա անում է  նույնը, ինչը Զելենսկին արեց Ուկրաինայի հետ՝ այն վերածելով ավերակների։

Եթե Զելենսկու այցը տեղի ունենա, ապա դա կլինի սադրանք Հայաստանի դեմ, հայ-ռուսական  հարաբերություններում կլինի այն անդառնալիության կետը, որից կշտապի օգտվել Ադրբեջանն ու կհարձակվի Հայաստանի վրա։ Բաքուն  նման առիթի է սպասում, որպեսզի Մոսկվայի ու Երևանի փչացած հարաբերություններից օգտվի։

Փաշինյանը խաբել է, թե իբր խաղաղություն է  բերելու։ Նա ամբողջությամբ տապալվել է  իր քաղաքականության մեջ  և հիմա բացառապես իր կաշին փրկելու քայլեր է  ձեռնարկում մեր երկրի հաշվին։

Խաղաղության և զարգացման հասնելու կարևորագույն նախապայմանը ամբողջական իշխանափոխությունն է, մնացած բոլոր սցենարները Հայաստանի դեմ են, միայն նրա հեռացմամբ է հնարավոր անվտանգություն և պետականության պաշտպանություն ստանալ»,- ասաց Ա. Մանուկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ