News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ուզբեկական «Yuli Bank»-ը խստացրել է  ռուսաստանցիների հաշիվների սպասարկումը և լրացուցիչ փաստաթղթեր պահանջել հաճախորդներից:

Մասնավորապես, բանկը Ռուսաստանից ժամանած հաճախորդներից խնդրել է ներկայացնել ֆիզիկական անձի նույնականացման համար, որպեսզի վերջինները կարողանան շարունակել լիարժեք օգտվել իրենց քարտերից:

РБК-ն ուսումնասիրել է բանկից հաճախորդներին ուղարկված երկու նամակները, ինչպես նաև տեխնիկական աջակցության մասնագետների պատասխանները:

Բանկի տեխնիկական աջակցության բաժնից հստակեցրել են, որ այդ պահանջը սահմանվել է Ուզբեկստանի Կենտրոնական բանկի՝ 2023 թվականի փետրվարի 8-ին հաստատված ուղեցույցով: Այդ փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2023 թվականի փետրվարի 9-ին: Ըստ այդմ, ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդային հաշիվները պետք է բացվեն ֆիզիկական անձի անձնական նույնականացման համարի հիման վրա․ նախկին ձևակերպման համար պահանջվում էր միայն Ռուսաստանի քաղաքացու արտասահմանյան անձնագիր և տեղական SIM քարտ:

Տեխնիկական սպասարկման բաժնից տեղեկացրել են, որ նույնականացման համարը չի պահանջվում միայն քարտով ծառայությունների և ապրանքների դիմաց վճարման և քարտերի միջև փոխանցումներ անելու համար: Այսպիսով, առանց այդ նույնականացման համարի հաճախորդները չեն կարողանա, օրինակ, գումար փոխանցել իրենց հաշվի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ