News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանի այսօրվա իշխանությունը դռները բաց թողնի ու գնա, միևնույնն է` ընդդիմությունը իշխանություն չի գալու։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Ազգային ժողովում այսօր այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«ՀՀ–ում այսօր գոյություն ունի իդեալական ընդդիմություն, ես շնորհակալություն եմ ձեզ հայտնում. եթե ՀՀ այսօրվա իշխանությունը դռները բաց թողնի ու գնա, միևնույնն է` ընդդիմությունը իշխանություն չի դառնալու, ՀՀ քաղաքացիները դա ձեզ թույլ չեն տալու։ Ովքեր հիմա դահլիճում նստած են, էլ չեն կարող իշխանություն դառնալ, դաշնակցությունը կարող է արանքը ճղի»,– հայտարարեց ԱԺ նախագահը։

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի դիտարկմանը, թե 2008 թ–ի մարտի 1–ի իրադարձությունների ժամանակ այդ տարիների ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հանդարտվելու կոչեր անելու փոխարեն կոչ էր անում քարերով ու փայտերով զինվել, Սիմոնյանն ասաց. «Պարո՛ն Մամիջանյան, ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Ձեր քաղաքական առաջնորդին 2018 թ. մերժելու պատճառներից մեկն էլ հենց մարտի 1–ն էր, երբ նա ասաց` մարտի 1–ը ձեզ համար դաս չեղա՞վ»։

ՀՀ ԱԺ խոսնակը հավելեց, որ Սերժ Սարգսյանը պաշտոնից զրկվեց նաև սուտ խոսելու համար. չէ՞ որ հայտարարել էր, որ էլ երբևիցե չի առաջադրվելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ