News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Եվրոպայի առաջատար երկրների ղեկավարները մահու չափ վախեցած են իր նախորդի՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի մասին արած հայտարարություններից:

Խոսքը վերջինի այն հայտարարության մասին է, ըստ որի՝ նա նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում  պատրաստ է հրաժարվել աջակցել ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած երկրի, որը կոլեկտիվ պաշտպանության համար վճարումներ չի կատարի:

«Միանգամայն տարօրինակ է այն միտքը, որ Միացյալ Նահանգների նախագահը Վլադիմիր Պուտինին հրավիրում է ներխուժել Արևմտյան Եվրոպայի արևելյան երկրներ։ Սա լիովին հակասում է մեր շահերին։ Ի դեպ, ես վաղուց եմ ծանոթ արտերկրյա բոլոր առանցքային ղեկավարների հետ և շատ լավ ճանաչում եմ բոլոր այդ տղաներին։ Նրանք մահու չափ վախենում են նրանից, ինչ դա նշանակում է իրենց համար»,- ասել է Բայդենը NBC-ին տված հարցազրույցում:

Փետրվարի 10-ին Թրամփը Հարավային Կարոլինայում իր կողմնակիցների առջեւ ելույթի ժամանակ խոսել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ իր հանդիպումներից մեկի մասին։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ իր արտասահմանցի գործընկերներից մեկը հարցրել է նրան, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել դաշինքը Ռուսաստանի կողմից իբր հնարավոր սպառնալիքի դեպքում, եթե դաշնակիցներից մեկը ՆԱՏՕ-ին կոլեկտիվ պաշտպանության համար վճարումներ չկատարի: Թրամփը պատասխանել էր, որ ինքը չէր պաշտպանի նման երկրի և կխրախուսեր Ռուսաստանի Դաշնությանը «անել այն, ինչ ուզում է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ