News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ն արձակուրդի ժամանակ վարակի պատճառով հոսպիտալացվել է Մալայզիայում։ Այս մասին գրում է «NRC»-ը՝ հղում անելով թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին։

Լրատվամիջոցները հայտնում են, որ 87-ամյա միապետը ստանում է անհրաժեշտ ամբողջ բուժօգնությունն ինչպես տեղացի, այնպես էլ նորվեգացի մասնագետների կողմից: 20 տարի առաջ Նորին Մեծությունը քաղցկեղի պատճառով միզապարկի հեռացման վիրահատության է ենթարկվել։ 2020 թվականին միապետը սրտի վիրահատություն է տարել:  2023 թվականի մայիսին Հարալդ V-ը գտնվում էր Օսլոյի հիվանդանոցում:

Հարալդ V-ը Նորվեգիան ղեկավարում է 1991 թվականից։ Նա երրորդ միապետն է Գլյուքսբուրգների դինաստիայից, որը սկսել է կառավարել երկիրը 1905 թվականին Շվեդ-Նորվեգական Միության լուծարումից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ