News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը քաղաքի հյուսիսում գտնվող մի քանի ֆավելաներում լայնածավալ գործողություն է սկսել «Կարմիր թիմ» հանցավոր խմբավորման դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնում է «O Globo»-ն։

Քաղաքի մի քանի շրջաններում, որտեղ ընթանում է գործողությունը, խմբի անդամները կառուցել ու հրկիզել են բարիկադներ ու նավթ լցրել փողոցներում՝ փորձելով խոչընդոտել ոստիկանների տեղաշարժին։ Խմբավորման անդամների հետ փոխհրաձգության հետևանքով 2 ոստիկան վիրավորվել է, 7 կասկածյալ սպանվել է, 3-ը՝ վիրավորվել, ևս 2-ը՝ ձերբակալվել։ Կազմակերպված հանցավոր խմբի անդամներից առգրավվել են հրացաններ, ատրճանակներ, ռադիոհաղորդիչներ, զինամթերք և թմրանյութեր։

Գործողության պատճառով դասերը չեղարկվել են ավելի քան 60 դպրոցներում, որտեղ ընդհանուր առմամբ սովորում է 20 հազար 500 երեխա։ Կասեցվել է նաեւ 15 երթուղիներով ավտոբուսների երթևեկությունը, որոնցից օրական օգտվում է մոտ 130 հազար մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ