News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենալը Հունգարի ազգային անվտանգության գլխավոր հարցն է և բխում է երկրի ազգային շահերից, քանի որ պատմության մեջ նման շրջանների հետ կապված վատ հիշողություններ կան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վիշեգրադյան խմբի մյուս երեք երկրների՝ Լեհաստանի, Սլովակիայի և Չեխիայի իր գործընկերների հետ Պրահայում կայացած հանդիպումից հետո:

Օրբանը խոստովանել է, որ սա խմբի երկրների ղեկավարների ամենադժվար հանդիպումն էր, որին ինքը երբևէ մասնակցել է։ Պրահայից ստացված տեղեկությունների համաձայն՝ վարչապետերը համակարծիք են եղել, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի նկատմամբ արժանի են դատապարտման, սակայն համակարծիք չեն եղել հարևան երկրին օգնություն տրամադրելու հարցում:

Հունգարիայի ղեկավարն ասել է, որ, իր կարծիքով, ո՛չ Ուկրաինան, ո՛չ Ռուսաստանը չեն կարող հաղթել պատերազմում, և որ այն կարող է ավարտվել միայն խաղաղ բանակցություններով, որոնք պետք է սկսվեն հնարավորինս արագ «ավելի շատ կյանքեր փրկելու համար»:

Երբ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն իր ելույթում ասել էր, որ Պուտինը «ռազմական հանցագործ է», Օրբանը հակադարձել էր, որ դա «կորոշվի պատերազմից հետո»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ