News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ղազախական «Freedom Finance» բանկն արգելել է դրամական փոխանցումներ կատարել ռուսական «Միր» քարտերին և հակադարձ գործարքներ իրականացնել։ Այս մասին հայտնում է «Frank Media»-ն։

Վարկային կազմակերպությունը զգուշացրել է հաճախորդներին, որ «Freedom Banker» հավելվածում «Միր» վճարային համակարգի քարտերին փոխանցումներն այլևս հասանելի չեն։

Բանկի ներկայացուցիչները հաճախորդներին խնդրել են օգտագործել փոխանցման այլընտրանքային մեթոդներ՝ օգտագործելով «SWIFT» համակարգը, Ռուսաստանից դուրս թողարկված քարտերը կամ օգտվել «Tsifra» բանկի ծառայություններից։

Մինչ այս ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես պատժամիջոցներ էր կիրառել ռուսական ազգային վճարային համակարգի «Միր» օպերատորի` Ազգային վճարային քարտերի համակարգի (NSCP) նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ