News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթում է հանրապետականների փրայմերիզում Միչիգանի նահանգում՝ ընտրաթերթիկների 50 տոկոսի հաշվարկից հետո, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։

Նշվել է, որ Թրամփը հավաքում է ավելի քան 67 տոկոս ձայն, այն դեպքում, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հավաքում է ընդամենը 27,2 տոկոս։ Հեյլին CNN-ի հարցազրույցում տեղեկացրել է, որ դուրս չի գա քարոզարշավից եւ կշարունակի պայքարը Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի առաջադրման պայքարը։

Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին։ 2023թ. ապրիլի 25-ին դեմոկրատ Ջո Բայդենը հայտնել է, որ փորձելու է վերընտրվել բարձրագույն պետական պաշտոնում։ Թրամփը հայտնել է ընտրարշավին մասնակցելու մասին 2022թ. նոյեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ