News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 28-ին շարունակում է իր հերթական նիստերը: Օրակարգում ընդգրկված է 28 հարց:

Մասնավորապես, օրակարգում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը, թեկնածուն, որին առաջադրել է դատավորների ընդհանուր ժողովը, Դավիթ Բալայանն է:

Ազգային ժողովի օրակարգում են նաեւ  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառավարությունն առաջադրել է Գարեգին Բաղրամյանի  թեկնածությունը, իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գեղամ Գեւորգյանի  թեկնածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ