News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գործող վարչակազմի միգրացիոն քաղաքականությունը երկիրը վերածել է ամենավտանգհավոր հանցագործների ապաստարանի։ Այսպիսի կարծիք է հայտնել Իլոն Մասկը։

«Անձը հաստատող փաստաթղթեր չունենալու, [ԱՄՆ] հարավային սահմանը հատելու եւ «ապաստարան» խնդրելու հնարավորությունը Ամերիկան վերածել է ամբողջ աշխարհից վտանգավոր հանցագործների փախուստի վայրի»,- գրել է նա X-ում։

Անլեգալ միգրացիայի հետ կապված իրավիճակը հարավային նահանգների եւ դաշնային կառավարության վեճի առարկան է արդեն մի քանի տարի։ Ամենալարված իրավիճակն ստեղծվել է Տեխասի նահանգում, որը գլխավորում է հանրապետական նահանգապետ Գրեգ Էբոթը, նա կողմնակից է անլեգալ միգրացիայի կասեցման կոշտ միջոցներին եւ դեմ է ԱՄՆ ներկայիս վարչակազմի քաղաքականությանն այս հարցում։ Մասկն ավելի վաղ հայտնել էր, որ աջակցում է Էբոթին ու կոչ է արել ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասին հրաժարական տալ՝ նրան մեղադրելով անօրինական միգրացիան խթանելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ