News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Փետրվարի 8-ին ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր տվել Արևիկ գյուղի մի բնակիչ. փետրվարի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Մրգաշատ գյուղի իրեն պատկանող տնից գողացել էին հեռուստացույց, համակարգիչ, ձմեռային բաճկոններ և գործիքներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նման մի գողություն էլ կատարվել էր հունվարի 30-ին: Մեկ այլ մրգաշատցի հաղորդում էր տվել, որ Ռուսաստանում ժամանակավոր բնակվող իր եղբոր տնից գողացել են հեռուստացույց և բարձրախոսներ: Վարկածը, որ այս երկուսն էլ նույն անձանց գործն է` հաստատվեց բացահայտումից հետո:

Մեծամորի ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նախ պարզեցին, որ գողությունները կատարել են մրգաշատցի 20 և 22 տարեկան երկու երիտասարդներ:

Փետրվարի 8-ի ուշ երեկոյան երիտասարդները Մրգաշատում հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և տեղափոխվեցին Մեծամորի բաժին, որտեղ խոստովանեցին արարքը: Նրանք նաև հայտնեցին գողոնի թաքստոցի տեղը:

Անձնական խուզարկությամբ 22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվեց դանակ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեցին նոր հանգամանքներ:

Մասնավորապես, փետրվարի 9-ին ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց գողությունների ևս մեկ մասնակից` Մրգաշատ գյուղի 19-ամյա երիտասարդ, որի “Օպելով” էլ գողոնները տեղափոխել էին: Փետրվարի 14-ին ձերբակալվեց նաև մեկ այլ մրգաշատցի` 24 տարեկան երիտասարդ, որը նույնպես մասնակցել էր հանցագործություններին:

Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց 22-ամյա մրգաշատցու տանը: Հայտնաբերվեցին գողացված հեռուստացույցներ, բարձրախոսներ և այլ ապրանքներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
Այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում...
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից
Ստացված հաղորդման հիման վրա, նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի…
Հարթագյուղի տներից մեկում և կից անասնագոմում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հարթագյուղ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում և կից անասնագոմում...
Վարշավայում՝ նախագահական նստավայրի մոտ, ավտոմեքենայի անվադող են այրել
Ձերբակալվածի ինքնությունը պարզվում է
Երթուղային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել է «Քաղաքացիական…
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է...
Ամենաշատ