News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Փետրվարի 28-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների։

Դրանց թվում.

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին,

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին,

«Պետական պաշտոններ եւ պետծառայողի պաշտոններ զբաղեցնող անձանց վճարումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին,

Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին,

«Հանրային առողջապահության մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին,

«Թանգարանների մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին,

«Պետական պարգեւների եւ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին,

«Կուտակային թոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին։

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Այդ թվում.

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին,

Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին,

«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրինագծում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին,

«Դեղերի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին,

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին,

«Բազմաբնակարան տների կառավարման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ