News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Հունաստանի դատարանը հույն ավիակարգավարների չորեքշաբթի նախատեսված գործադուլն անօրինական է համարել, ավիաչվերթները, որոնք տեղի ավիաընկերությունները նախատեսել էին չեղարկել, կկայանան։ Այս մասին տեղեկացրել է ERT-news հունական հեռուստաալիքը։

Ավիակարգավարների եւ Հունաստանի քաղավիացիայի վարչության օդային հաղորդակցությունների անվտանգության էլեկտրոնային ապահովման աշխատողների միության գործադուլը, ըստ հեռուստաալիքի, անօրինական է համարվել այն բանից հետո, երբ այդ վարչության ղեկավարությունը դիմել է դատարան։ Հունաստանի առաջատար Aegean Airlines եւ Olympic Air ավիաընկերությունները արդեն ուղեւորներին տեղեկացրել են, որ «իրավասու մարմինների որոշմամբ ծառայությունների մատուցումը չի դադարեցվի չորեքշաբթի՝ փետրվարի 28-ին, եւ թռիչքները կկատարվեն նախատեսված ռեժիմով»։

Ավելի վաղ հունական ավիակարգավարները հայտարարել էին 24-ժամյա գործադուլի մասին, որը տեղի էր ունենալու չորեքշաբթի։ Հայտարարությունը ներկայացրել է Հունաստանի պետական սեկտորի արհմիությունների բարձրագույն խորհուրդը, հայտարարությունում նշվում է, որ գործադուլի ժամանակ սպասարկվելու են միայն այն չվերթները, որոնք նախատեսված են գործող օրենսդրությամբ։ Օրենքով գործադուլի ժամանակ թույլատրվում են միայն հիվանդների փոխադրումները, կառավարական չվերթները, ինչպես նաեւ ինքնաթիռների արտակարգ վայրէջքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ