News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

2023 թվականին ամբողջովին պետական միջոցներով հանրապետությունում իրականացվել է 501 կմ ճանապարհների ասֆալտապատում։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ բացի այդ իրականացվել է ևս 55 կմ ճանապարհի ներքին շերտի ասֆալտապատում, որի վերջին շերտի ասֆալտապատումը կիրականացվի այս գարնանը։

«Ընդ որում՝ մեր հայրենակիցներից շատերը հաճախ այդ ճանապարհներին երթևեկում են և չգիտեն, որ այն անավարտ է։ Ենթադրենք՝ երկու շերտը տեղադրված է, երրորդը՝ ոչ, բայց երկու շերտն արդեն լավ, երթևեկելի ճանապարհ է»,-նշեց Սանոսյանը։

Նրա տեղեկատվությամբ՝ ընդհանուր առմամբ, սուբվենցիոն ծրագրերի հետ մեկտեղ նախորդ տարի հանրապետությունում 800-803 կմ ճանապարհ է ասֆալտապատվել։

«Իհարկե, շատ մեծ ցուցանիշ է, բարդ է կառավարել և այդ ցուցանիշի առումով բերում է որոշ խնդիրներ։ Մյուս կողմից՝ շատ ուրախացնող է երկու առումով. նախ՝ այդքան ենթակառուցվածք է բարելավվել՝ իր բոլոր տնտեսական հետևանքներով,  և երկրորդը՝ դա նշանակում է մեր երկրում այս ոլորտում մենք կարողացել ենք մասնավոր գործընկերների հետ աշխատանքի արդյունքում ձևավորել այնքան կարողություն, որ հայաստանյան շինարարական ընկերությունները կարողանան 800 կմ ճանապարհ ասֆալտապատել, ինչը բավականին լավ արդյունք է»,-ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով՝  հանրապետությունում, հատկապես Սյունիքում, եղել են ճանապարհներ, որոնք ամբողջովին նոր են կառուցվել: Տարիներ առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ որևէ հայկական ընկերություն՝ իր կարողություններով, մասնագիտական հնարավորությամբ ու տեխնիկայով ի զորու է նոր ճանապարհ կառուցել։

«Ես նկատի ունեմ, որ նոր ճանապարհների կառուցման ընթացքում բավականին փորձ, գիտելիք է կուտակվում և հիմա դա բերել է նրան, որ բարձր ստանդարտներ ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհի երկու հատված ունենք, որտեղ թեև շահող ընկերությունները հնդկական և իսպանական են, բայց հիմնական աշխատուժը և ընկերությունները, որ աշխատում են այդ հատվածներում, հայկական են»,-պարզաբանեց Սանոսյանը։

Ըստ նրա՝ ընթացիկ տարին վճռորոշ է Հյուսիս-հարավի՝ Քաջարան-Ագարակ հատվածի և Աշտարակ-Թալին ճանապարհատվածներում աշխատանքների համար։

Գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն, որոնց արդյունքում դեպի Գյումրի, Թալին որոշ ճանապարհահատվածներ երթևեկելի կդառնան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Սանոսյանը դիտարկել է միջպետական ճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը
Ներկայումս իրականացվում են հողային պաստառի, արհեստական կառուցվածքների...
Էրդողանը հաստատել է համաձայնագիրը Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ
Համաձայնագիր տվյալների նախնական փոխանակման մասին...
Ամենաշատ