News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գնահատմամբ՝ կարմիր-կապույտ առկայծող փարոսիկների՝ տարբեր պաշտոնյաների կողմից ապօրինի օգտագործման հարցը բարձրացնելուց հետո իրավիճակը գրեթե չի փոխվել:

«Անձնապես ինձ ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ իր մեքենան համապատասխանեցվել է օրենքին, ինչը գովելի հանգամանք է, բայց ես այդպես էլ ՆԳՆ-ից չեմ ստացել պատասխան իմ պաշտոնական գրությանը, թե ինչու վարչական պատասխանատվություն չի կիրառվում օրենքը խախտողների նկատմամբ»,- Facebook-ում գրել է Թորոսյանը։

Ըստ նրա՝ տարօրինակ էր տեսանյութում ՆԳ նախարարի պատասխանը, ըստ որի՝ «անհրաժեշտությունից ելնելով դրանք կարող են օգտագործվել» (նշվեց դեպքի վայր հասնելու մասին):

«Փաստորեն, պատգամավորներն էլ ԱԺ նիստից չուշանալու անհրաժեշտությունից ելնելով կարող են օգտագործել դրանք, որպեսզի քվորումի խնդիր չառաջանա և երկրի օրենսդրական գործունեությունը չխաթարվի։ Ցավալի է, որ նախարարը, որը պետք է խիստ հանձնարարի, որ օրենքը պահպանվի, ինչ-որ անհասկանալի անհրաժեշտությունների է հղում անում։

Կրկնակի ցավալի է, որ օրենքը խախտող պաշտոնյաներն էլ շարունակում են խախտել այն՝ մեծամասամբ լինելով պաշտոնյաներ, որոնք պետք է ապահովեն օրենքների պահպանությունը։

Հ.Գ. Ես իմ մեքենային փարոսիկ չեմ դրել և չեմ դնելու, որովհետև չեմ պատրաստվում օրենք խախտել։ Իմ հրապարակային հայտարարությունը պետք է փոխաբերական իմաստով հասկանալ, որ ոչ ոք իրավունք չունի խախտել օրենքը, բայց եթե դրա վրա ոստիկանությունը միտումնավոր աչք է փակում, ապա ինչպես է մյուսներից պահանջելու դրա կամ ՃԵԿ այլ կանոնների պահպանումը»,- նշել է Թորոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ