News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է օրինականացնել «կենսաբանական մահը»։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Մարդու օրգանների եւ (կամ) հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, փետրվարի 28-ին ասել է առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանը։

Փոխնախարարի խոսքով՝ կստեղծվի իրավական հիմք մարմինների ցանկի հաստատման համար, որոնք ենթակա են վերցվելու հետագա փոխպատվաստման նպատակով։ «Գործընթացը կարող է սկսվել միայն լիազորված մարմնի կողմից ուղեղի կամ մարդու կենսաբանական մահվան փաստի գրանցումից հետո»,- ասել է Գասպարյանը։

Այսպիսով, օրենքով կենդանի դոնորից փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկի հաստատումից բացի՝ կսահմանվի նաեւ մահացածների օրգանների ցանկը։

Նախագծում նախատեսված են նաեւ կենդանի դոնորի իրավունքները, որը տալիս է իր համաձայնությունը փոխպատվաստման համար։ Սահմանվել է նաեւ, որ նա իրավունք ունի գտնվել մշտական հսկողության տակ լիազոր մարմնի սահմանած կարգով, օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո։

Այս օրենսդրական նախաձեռնության ընդունման ադյունքում հստակ կսահմանվեն մարդու իրավունքների մասին դրույթները՝ չհամաձայնելու դոնոր լինել մահվանից հետո, ինչպես նաեւ ընտանիքի անդամների իրավունքը՝ համաձայնություն տալ մահացած ազգականի օրգանների դոնորությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ