News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Փետրվարի 27-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանատանը՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ գործակցաբար կազմակերպվել է հանդիպում Ղազախստանի գործարար համայնքի շրջանակների հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:

«Բարձր գնահատելով երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների բազմապատիկ աճի՝ վերջին տարիներին դիտվող կայուն միտումը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն ընդգծել է փոխադարձ մատակարարումների շղթաների դիվերսիֆիկացմանն ու տեղեկատվական ուղեկցման ապահովմանն ուղղված քայլերի կարևորությունը։ Նշյալի համատեքստում ներկայացվել են Հայաստանի Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտի հիմնական դրույթները։

Իր հերթին՝ ակումբի տնօրեն Կայրբոլատ Սախմետովը վերահաստատել է կազմակերպության անդամների հետաքրքրվածությունը հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության մասով գործնական ներգրավվածության հարցում։

Կայացած քննարկումների ընթացքում KazakhExport, Kazlogistics, ինչպես նաև մի շարք ինքնակարգավորվող կազմակերպությունների, ասոցիացիաների և տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները ներկայացրել են փոխշահավետ գործընկերության ընդլայնման հեռանկարային ուղղությունների մասով իրենց տեսլականը։

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել երկխոսությունը շարունակելու մասով՝ հօգուտ տնտեսության ոլորտում Հայաստանի և Ղազախստանի համագործակցության ընդլայնման»,- ասված է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ