News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Այս մասին հաղորդել են ԱԱԾ-ից։

«Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից։ Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք՝ մեզ հետ զրույցում Տեղ գյուղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը պատմել էր, որ սահմանը հատել է 2 ադրբեջանցի զինծառայող, որոնցից մեկը դիմել է փախուստի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե թուրքը կանգնում է եկեղեցուց 3 մետրի վրա, էդ եկեղեցին կարող ենք համարել մե՞րը. Միհրան Մախսուդյան
Ստում են, թե Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. եթե…
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական…
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ
Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների ԱԱԾ-ից հայտնում են, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է...
Կիրանցի գյուղապետը այլայլված էր. հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին. Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը...
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Ես զինվորի արյունով գծած սահմանից բացի ուրիշ սահման չեմ ճանաչում...
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
Միևնույն ժամանակ, Արծվաշենի հայկական անկլավը կոչվում է «Բաշքենդ»․․․
Ամենաշատ