News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


2023թ.-ի ընթացքում իրականացվել են 4 կամրջի հիմնանորոգման, 1 վերգետնյա հետիոտնային անցման կառուցման, 1 հենապատի վերականգնման աշխատանքներ։ Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 28-ին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունների քննարկման ժամանակ, որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մեկնարկել են ևս 1 կամրջի և 1 տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքներ, որոնց ավարտը նախատեսված է 2024թ.։ Ձեռք են բերվել 4 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթեր‚ որոնցից 3-ը՝ կամրջի‚ 1-ը՝ տրանսպորտային հանգույցի։ 2 կամրջի‚ 1 թունելի (Նալբանդի թունել) և 3 հենապատի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը գտնվում են փորձաքննության փուլում։ Արհեստական կառույցների նորոգման աշխատանքներ իրականացվում են նաև հիմնանորոգման ծրագրի շրջանակում։ 2023 թվականի ընթացքում վերականգնվել է 57 կամրջային անցում։

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է պետական և ոչ պետական շինարարական ծրագրերում շինարարական կազմակերպությունների ներգրավվածությանն ու նրանց ներուժի լիարժեք իրացմանը: «Պետական և ոչ պետական շինարարություններ իրականացնելու պրոցեսում այս գնահատականը ճի՞շտ է, իսկապես բացահայտե՞լ ենք այս պահի դրությամբ ամբողջ շինարարական պոտենցիալը, ես նկատի ունեմ շինարարական կազմակերպությունների ծանրաբեռնվածությունը»,- հետաքրքրվել է վարչապետը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ դրա մասին խոսում է նաև այն, որ շինաշխատանքների ժամկետները պարբերաբար խախտվում են՝ ընկերությունների ծանրաբեռնվածության հետևանքով:

«Ես ուզում եմ հասկանալ, օրինակ՝ Հյուսիս-հարավ, կամ մեր տարեկան 500 կմ ճանապարհի խնդիրը, որ դրել ենք, նորոգում կամ կառուցում, մենք ոլորտի պոտենցիալի ինչքա՞ն հատվածն ենք զբաղեցնում, կոնկրետ՝ ճանապարհաշինության»,- հարցրել է վարչապետը:

«Ճանապարհային դեպարտամենտ»-ի ղեկավարը նշել է, որ զբաղեցվում է առկա ողջ ներուժը:

«Ես դա եմ ուզում հասկանալ: Սկզբնական շրջանում խոսակցություններ կային, թե ով է շահում մրցույթը, ովքեր չեն շահում մրցույթը, ով ում բարեկամն է և այլն: Այդպիսի ընկերություն չկա, որը չի շահում մրցույթը, եթե օբյեկտիվորեն ի վիճակի է դրան»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:

Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանն իր հերթին նշել է. «Պարոն վարչապետ, շինարարության տեմպն այնքան է մեծացել, շատացել, որ շինարարական կազմակերպություններին խնդրում էինք, որ նրանք մասնակցեն մեր շինարարություններին»:

Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Միջնաժամկետ ծախսերի ծրագրերով և այլն քննարկումների արդյունքում մենք առնվազն այս տեմպը պահելու, եթե ոչ ավելացնելու խնդիր ունենք: Տեմպը որոշակի տոկոսով աճելու է, և մեր կոչն այդ է, որ պետք է հրավիրենք, խոսենք մարդկանց հետ: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մեր թվերը և մտադրությունները պետք է իրենց ցույց տալ և իրազեկել այն փոփոխությունները, որ արեցինք՝ կապված շահույթի նորմայի հետ, որպեսզի մարդիկ ավելի վստահ այդ ներդրումներն անեն, որովհետև մենք հիմա փաստացի այդ խնդրի առաջ կանգնած ենք, և դա անպայման պետք է անել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Սանոսյանը դիտարկել է միջպետական ճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը
Ներկայումս իրականացվում են հողային պաստառի, արհեստական կառուցվածքների...
Էրդողանը հաստատել է համաձայնագիրը Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ
Համաձայնագիր տվյալների նախնական փոխանակման մասին...
Ամենաշատ